ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կառավարությունն անհաղորդ է փախստականների խնդիրներին

Կառավարությունն անհաղորդ է փախստականների խնդիրներին
26.06.2014 | 15:08

Կառավարությանը չի հետաքրքրում փախստականների վիճակը: Այս մասին այսօր հայտարարել են ադրբեջանահայ փախստականները, ովքեր շուրջ 25 տարի բնակվում են սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ հանրակացարաններում: Փախստականները նշել են, որ Հայաստանի իշխանությունների`փախստականների նկատմամբ անտարբերությունը և նրանց խնդիրներին անհաղորդ լինելը թույլ են տալիս մտածել, որ կառավարությանը չի հետաքրքրում փախստականների վիճակը: Լրագրողների հետ հանդիպմանը ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ ասել է, թե Հայաստանում չի քննարկվում հայրենադարձության հարցը, Հայաստանի որևէ դիվանագիտական կառույց որևէ երկրում փախստականների հարցերով քննարկումներ չի կազմակերպում և «միջազգային մակարդակում հայ փախստական բառը գոյություն չունի»:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ